icon-menu
menu_border

Ֆիլմի փնտրում

Սց. Հեղինակ Արեն Մալաքյան

Ռեժիսոր Արեն Մալաքյան

Օպերատոր

Տարեթիվ 2017

Ֆիլմը պատմում է Երևանի կոլորիտային դեմքերից մեկի՝ Վոլդեմարի մասին, որը շրջում է մեր քաղաքի սրտում՝ գրքերով լի տոպրակը ձեռքին ։

Վոլդեմարի սերը դեպի արվեստը անսպառ է։ Նա միշտ սպասված հյուր է քաղաքի բոլոր մշակութային միջոցառումներին՝ լինի դա կինոփառատոն, համերգ, ներկայացում, թե ցուցահանդես։ Վոլդեմարի կերպարը արտացոլում է մի ամբողջ սերնդի պատմություն: Խորհրդային տարիներին պահանջված ինժեներ Վոլդեմարի համար վերջին 25 տարիները եղել են միայնության և գործազրկության տարիներ, սակայն նույնիսկ նման ծանր պայմաններում նա երբեք չի դավաճանել սեփական գաղափարախոսությանը: Նույնիսկ 79 տարեկանում նա նույն եռանդով հետևում է քաղաքի մշակութային կյանքին և հավատում իր երազանքներին: