icon-menu
menu_border

Ֆիլմի փնտրում

Սց. Հեղինակ Գեորգի Կևորկով, Վահան Տեր-Ղազարյան

Ռեժիսոր Գեորգի Կևորկով

Օպերատոր Դավիթ Կևորկով

Տարեթիվ 2014

50 րոպե

Ֆիլմն անդրադառնում է հայ ժողովրդի 1878-1918թթ. կոտորածներին և Մեծ Եղեռնի իրողություններին: XIX դարի սկզբին քայքայվող Օսմանյան կայսրության տարածքում ուժգնանում են բնիկ ժողովուրդների բնաջնջման միջոցով կայսրությունը փրկելու փորձերը: 1882-96 թթ. ջարդերը միայն սկիզբն էին:

1914 թ.-ին պայթած առաջին Համաշխարհային պատերազմը սքանչելի առիթ էր Օսմանյան Թուրքիայի համար կազմակերպված կերպով բնաջնջելու թուրքերի համար ամենախոցելի հատվածը` Արևմտյան Հայաստանի ազգաբնակչությունը: Հայաստանը պահպանվեց Ռուսական Հայաստանի տարածքում միայն, որտեղ 1918 թ.-ին կազմավորվեց Առաջին Հայկական Հանրապետությունը, որը, սակայն, 1920 թ. բոլշևիկյան ներխուժմամբ դադարեց գոյություն ունենալուց: Արևելյան Հայաստանը բռնակցվեց Խորհրդային միությանը: