
Սց. Հեղինակ Լևոն Գալստյան
Ռեժիսոր Հրանտ Մովսիսյան
Օպերատոր Վահագն Հակոբյան
Տարեթիվ 2020
47 րոպե 05 վրկ.
Ֆիլմի հիմքում ընկած է հայ մեծ վավերագրող, կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի խոհափիլիսոփայական զրույցը նրա լավ բարեկամ, իտալացի ականավոր դրամատուրգ, գրող, բանաստեղծ Տոնինո Գուերայի հետ: Զրույցը ծավալվում է նրանց երկնային կյանքում:
Երկխոսությունը հնարավորություն է տալիս մի վերին, անսպասելի դիտանկյունից բացահայտելու տաղանդավոր ռեժիսորի գեղագիտական ու գաղափարական ընկալումները կյանքի և մահվան, արվեստի և բնության, կինոարվեստի և կինոյի մեծ վարպետների առաքելության, հայրենիքի ու աշխարհի և առհասարակ մնայուն ու անցողիկ արժեքների մասին: