
Սց. Հեղինակ Հակոբ Մելքոնյան
Ռեժիսոր Հակոբ Մելքոնյան
Օպերատոր Ավետիք Գրիգորյան, Արսեն Խեչոյան
Տարեթիվ 2019
82 րոպե
Ֆիլմը պատմում է Չինարիի բնակիչների՝ շուրջ 30տարի տևած պայքարի և հանդիպած դժվարությունների մասին: Պայքար, որտեղ յուրաքանչյուր ապրած օր արդեն իսկ հաղթանակ է: Ֆիլմում արծարծված է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի թեման. 1994 թվականի հրադադարն, այնուամենայնիվ, չի լուծել խնդիրը, և անգամ հրադադարի պայմաններում կրակոցները չեն դադարում:
Գյուղում շատ տներ ամայացած են: Բայց Պետրոսյանները չեն հեռանում, մնում և շարունակում են աշխատել ու մշակել իրենց հողը: Երբեմն, երբ ամեն ինչ հանդարտվում է, լսելի են բնության ձայները, Պետրոսյանների ընտանիքի, ուսուցչի ու դպրոցականների, գյուղացիների ձայները: Ահա այսպիսինն է Պետրոսյանների կյանքը անավարտ պատերազմի պայմաններում. հասարակ հայ ընտանիքի պայքարը պատերազմի հետևանքները հաղթահարելու համար: