icon-menu
menu_border

Ֆիլմի փնտրում

Սց. Հեղինակ Գրիգոր Հարությունյան

Ռեժիսոր Գրիգոր Հարությունյան

Օպերատոր Սամվել Բաբասյան

Տարեթիվ 2013

Խաչատուր Իսկանդարյան`քանդակագործ, ծնված Երևանում 90 տարի առաջ: Նա տեսել է հին Երևանը`փոշոտ ու կավաշեն, ծուռումուռ փողոցներով, անշուք, աղքատ քաղաքացիներով, «Ղանթարի տակը» կոչվող շուկան, առաջին տրամվայը Աստաֆյան փողոցում:

Նրա աչքի առջև փոխվում էր քաղաքը`ամենուր շինարարություն, հրապարակներ, բնակելի շենքեր, գործարաններ, ֆաբրիկաներ: Բայց ամենից շատ նրա հիշողություններում մնացել են մարդիկ, որոնք եղել են մեր ժողովրդի և քաղաքի դեմքերը: Նրանց բոլորին նա անմահացրել է իր քանդակներում, որոնք իրենց փոքր չափերով երբեք չեն նսեմացրել բնորդներին: Մեծանում է քաղաքը, նրա հետ միասին ծերանում է քանդակագործը, որի հիշողությունները սերտ կապված են Երևանի հետ: