icon-menu
menu_border

Ֆիլմի փնտրում

Սց. Հեղինակ Վրեժ Պետրոսյան

Ռեժիսոր Վրեժ Պետրոսյան

Օպերատոր Տարոն Պետրոսյան

Տարեթիվ 2014

Ֆիլմը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին և պատմում է դանիացի օրիորդ-միսիոներ Մարիա Յակոբսենի անձնուրաց գործունեության մասին հայ ժողովրդի համար 20-րդ դարի ամենածանր ժամանակաշրջանում: Մարիա Յակոբսենի «Օրագրությունում» խոսուն վկայություններ կան հայերի նկատմամբ թուրքերի կատարած ոճրագործությունների մասին: 1928 թ. «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպությունը Ջիբեյլում (Լիբանան) հիմնադրում է «Թռչնոց բույն» որբանոցը, որտեղ և հանգրվանում են եղեռնից մազապուրծ հայ փոքրիկները: Այստեղ աշխատանքի է անցնում Մարիա Յակոբսենը: Նրան հայ որբուկները կոչում էին «Մամա Յակոբսեն», «Հայ մայրիկ»:

54 րոպե