icon-menu
menu_border

Ֆիլմի փնտրում

Ֆրանսիական «Լա ուիթ պրոդուքսիոն» ընկերության և Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի համատեղ արտադրության «Կանանց գյուղը» (ռեժ. Թամարա Ստեփանյան) և «Վախենալու ոչինչ չկա» (ռեժ. Սիլվա Խնկանոսյան) վավերագրական ֆիլմերն ընգրկվել են վավերագրական ֆիլմերի ամենահին և ամենահեղինակավոր փառատոներից մեկի՝ DokLeipzig 62-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում: Փառատոնի շրջանակներում կայանալու են նաև ֆիլմերի համաշխարհային պրեմիերաները: